copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:53 14-06-2024

Ցավն էսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող. Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում

Աբրահամ Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ամուսնու վիճակի մասին՝ նշելով, որ նա կշարունակի մնալ հիվանդանոցում։

«Էսօր ավելի հաճախ ցավազրկեցին Աբրահամին։ Քնի մեջ էլ անընդհատ խոսում էր։ Ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»։ Հետո վեր թռավ, կողոսկրերի ցավից չէր կարողանում շնչել։ Կերակուրից էլ հրաժարվեց։ Մի քանի գդալ ապուր միայն կերավ։ Ցավն էսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող։ Բժիշկները որոշեցին, որ դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում։

Մոտ 100 այցելու է այսօր եկել, այդ թվում՝ անծանոթներ։

Գևն էսօր քննության էր։ Րոպեներն էր հաշվում, որ ավարտի, գա՝ հայրիկին տեսնելու։ Նախօրեին տատիկին ասել էր՝ դուռը փակեք, մի քիչ մենակ եմ ուզում մնալ. հայրիկի արնաշաղախ ֆոտոներն էր տեսել։ Գևը սովորաբար սենյակում փակվում է, երբ վիրավորված է լինում։

Ի դեպ, Աբրահամի հեռախոսը դեռ չի գտնվել։ Գողացել են։ Ամենայն հավանականությամբ՝ մի կարմրաբերետ կամ ոստիկան։ Զանգերից մեկին պատասխանած տղամարդը, որը հետո անպատասխան թողեց բոլոր զանգերը, ներկայացել էր որպես ոստիկան ու, իբրև թե, Սիրահարների այգում սպասում էր, որ մոտենանք, վերցնենք»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի