copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:45 10-06-2024

Եթե մի 5 օր էլ անցնի, դու չես դիմանա, կմեռնես․ ազգությամբ եզդի դատապարտյալը հացադուլ է սկսել

Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն 15 օր, Մայիսի 27-ից Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ, 25 ամյա Անդրեյ Խալիլյանը, ահազանգում են հարազատները։ Նրա ճնշումը վերջին անգամ չափելուց հետո բժիշկն ասել է, եթե մի 5 օր էլ անցնի դու չես դիմանա, կմեռնես։ Նրա պահանջը պարզ մի բան է փոխել իր խուցը, ինչը չեն անում, մեկ անգամ նրան տեղափոխել են մի խուց, որտեղ նրան ծեծի են ենթարկել, չնայած որ զգուշացրել էր, որ այդ անձի հետ խնդիրներ ունի։ Իր հացադուլի, խնդիրների մասին տեղյակ է պահել Նուբարաշենի ղեկավարությանը, վարչությանը, սակայն անարձագանք է մնացել։ Նրան Նուբարաշենում նսեմացնում են և երիտասարդը տպավորություն ունի, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ Հացադուլավորին չի այցելել ոչ ՄԻՊ-ը, ոչ էլ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս