Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:08 10-06-2024

Լոռու մարզում հնչել են կրակոցներ. վիրավորը Ռուսաստանից Հայաստան վերադարձած 43-ամյա քրեական հեղինակություն է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վաչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արման Մոսինյանն է:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս պահին ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել՝ որտեղ է վիրավորը հրազենային վնասվածքներ ստացել, ինչպես նաև պարզել դեպքի հանգմանանքներն ու մասնակիցների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան