copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:21 08-06-2021

Եթե մեր բոլոր գերիները վերադարձած լինեին 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին. Փաշինյան

Եթե մեր բոլոր գերիները վերադարձած լինեին օրինակ, 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզչության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր երեկվա հայտարարությունից հետո բարձրացած աղմուկին:

Հիշեցնենք, որ նա երեկ հայտարարել էր, որ գերիներն իրենց կներեն, եթե 1-2 ամիս ուշացումով ազատ արձակվեն, բայց չեն ների, եթե դա տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության հաշվին:

«Բոլոր նրանք, որոնք վերադարձել են ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն 1-2 ամիս ուշացումով: Ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ երբեք ձեզ չեմ խաբի: Միայն մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ասել եմ՝ ձեր հարազատը վաղը էստեղ է լինելու, քանի որ բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները եղել են, բայց դա չի ստացվել: Դա ինձ համար դաս է եղել, որ ես երբեք ժամկետ չասեմ: Ես միշտ ասում եմ՝ ինչքան պետք լինի պետք է պայքարենք, որ րոպե առաջ նրանք վերադառնան»,-ընդգծեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից