Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են Chevrolet Volt և Kia մակնիշի ավտոմեքենաները։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ վթարի հետևանքնով կան տուժածներ․ Chevrolet Volt-ի կին վարորդը գլխի հատվածում է վնասվածք ստացել՝ այն հարվածելով դիմապակուն, իսկ Kia-ի վարորդը ոտքի վնասվածք է ստացել։

Վթարի հետևանքով Մաշտոցի պողոտայում առաջացել է խցանում։
