Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:25 05-06-2024

Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով

Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Սրբազան շարժման մեծ հանրահավաքը, այս մասին հայտնում են «Սրբազան պայքար» տելեգրամյան էջից։

«Այն չափազանց մեծ նշանակություն ունի մեր հաղթանակի համար։ Այդ օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով։

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի իրազեկման ակցիան։ Խնդրում ենք տարածել պաստառները սոցիալական ցանցերի ձեր էջերում՝ հորդորելով մարդկանց հունիսի 9-ին գալ Հանրապետության հրապարակ։

Այդ օրը հրապարակում մեզ 100.000 մարդ է պետք։ Նվազագույնը։ Ուրեմն, ի գործ»,- ասվում է հաղորդագրությունում։