Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:49 04-06-2024

Մեսրոպ Եսայանը չի կալանավորվի

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեսրոպ Եսայանը չի կալանավորվի: Դատարանը որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը 2 ամիս ժամկետով համակցված բացակայելու արգելքի հետ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եսայանը այսօր հայր է դարձել։

Ժամեր առաջ նա գրել էր․ «ՀՀ քաղաքացիների թիվը ավելացավ ևս մեկով՝ Նարեկ Մեսրոպի Եսայանով»։