Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 04-06-2024

Քարկոփի կամուրջը վերականգնում են հանքարդյունաբերողները, ռուսները, աղանդավորները, ՏԿԵՆ-ից 1 հոգի

Լոռու մարզի Ալավեդի խոշորացված համայնքի Քարկոփ գյուղումը, որտեղ Դեբեդ գետի վարար ման հետևանքով նույնպես խոշոր ավերածծություններ են եղել, շուրջ 2 ժամ է՝ փորձում են կամուրջ տեղադրել, որը փլուզվել էր, սակայն ապարդյուն։

Տեղում աշխատում է «Թեղուտ մայնինգ» ընկերության 2 վերամբարձ կռունկ, բայց չեն կարողանում կամուրջն ի վերջո տեղադրել։




Տեղում աշխատանքները համակարգում է ՏԿԵ նախարարության պաշտոնյաներից մեկը, այստեղ են նաև ՆԳՆ աշխատակիցները, բնակիչներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին և որ ամենաուշագրավն է, այտեղ են նաև Կյանքի խոսքի անդամները, որոնք կրում են ամապատասխան գրությամբ շապիկներ։




Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին ճանապարհը նշված հատվածում փակ է։ Մոտ մեկ ժամով թոյլ են տվել մեքենաների մի խմբաքանակ անցնի, հետո կրկին փակել են։ Այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքված սպասում են, որպեսզի երկաթե կառուցատարրերով հավաքված կամուրջը վերջապես կարողանան տեղադրել, որով միայն ոտքով է հնարավոր լինելու անցել։



Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին