copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:25 27-05-2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Մաքսիմ Լոնգանգեին, կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ այն օժանդակում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող կենսագործմանը՝ ի նպաստ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, մշակույթի և սպորտի ուղղությամբ համագործակցության լայն հեռանկարներն ու շեշտել՝ այս ոլորտներն արդեն իսկ կարգավորվում են ռազմավարական փաստաթղթով, որոնցից մեկը՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», Ազգային ժողովի կողմից հաստատվել է որպես օրենք:

Ժաննա Անդրեասյանը նաև շեշտել է, որ Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է ԵԽ մի շարք հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Կրթական քաղաքականության և ունակությունների ղեկավար կոմիտեում (CDPPE), Մշակութային ուղիներ (Cultural Routes) հարթակում, որոնք կնպաստեն Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացմանը և խորացմանը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրը քառամյա ռազմավարական ծրագրային փաստաթուղթ է, որն ուղղված է ՀՀ օրենսդրության, ժողովրդավարական հաստատությունների՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում եվրոպական չափանիշներին հետագա համապատասխանեցմանը։

Լոնգանգեն նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և հարաբերությունների զարգացումն ու խորացումն իրենց առաջնահերթություններից է: Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ կողմերը քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները, որով նախատեսվում է իրականացնել կարիքների գնահատում և երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ:

Ժաննա Անդրեասյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից ՀՀ բոլոր դպրոցներում հոգեբանի հաստիք է ներդրվել, գործում են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների կարողությունների զարգացման նպատակով: Նշվել է, որ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի:

Կողմերը քննարկել են նաև «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրին, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ համընդհանուր ներառականության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և այլ ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարարը տեղեկացրել է, որ օրերս Ազգային ժողովում ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որում, ի թիվս մի շարք բարեփոխումների, հստակեցվել են մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի