copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:00 06-02-2023

ԿԳՄՍ նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը քննարկել են Իտալիայի մշակույթի նախարարի այցելության նպատակի և օրակարգի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

Կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը, փորձի փոխանակումները՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ստեղծում են նոր հնարավորություններ՝ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել և հստակեցվել են մշակույթի ոլորտում առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը, դրանց ձևաչափերը, ինչպես նաև ժամանակացույցը:

ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը՝ հատկապես իտալական փորձի փոխանցման տեսանկյունից:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն ծավալելու մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում:

Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և արդյունավետ քննարկման համար: Նա հանդիպման ընթացքում հայկական կողմին է փոխանցել դեսպանատան կողմից հայերեն թարգմանված գրքեր՝ իտալական արվեստի, մշակույթի, գրականության մասին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ