Ներքին 2 տարի առաջ - 17:47 26-05-2024

Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գուրգեն Մելիքյան

Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը:

«Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։

Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ որ Այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»,-ասաց նա: Հանրահավաքում սկսեցին վանկարնել՝ «Սրբազան՝ վարչապետ»։

Նա շարունակեց. «Կա հստակ համախոհություն մեր քաղաքական ուժերի եւ ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաեւ վարչապետ:

Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է։ Սա հոգևոր ծառայության ամենակարևոր մասն է, որ իր երկրին, իր հողին, իր ժողովրդին ծառայող մարդը կարող է իրականացնել»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի