copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:46 24-05-2024

Մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել. Նարեկ Սամսոնյան

Ազատության մեջ հայտնվելուց հետո «Իմնեմնիմին» պոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան առաջին գրառմամբ շնորհակալություն է հայտնել կալանքի օրերին իրենց աջակցած բոլոր մարդկանց։

«Ժողովուրդ ջան, երկամսյա ապօրինի կալանքից հետո առաջին գրառումս ուզում եմ սկսել մեծագույն շնորհակալություններով բոլոր էն մարդկանց, որոնք էս ընթացքում իրենց աջակցությամբ մեզ ջերմացրել են: Էդ ջերմությունը ցանկացած քաղբանտարկյալի համար անհրաժեշտ առանցքային նշանակություն ունի ու մենք երևի էս ընթացքում ստացել ենք էդ ջերմության ամենամեծ չափաբաժիններից մեկը: Մեր ընկերներից մինչև շարքային քաղաքացիներ, մեր քաղաքական համախոհներից մինչև մարտավարական հակասություններ ունեցողներ մեր կողքին են եղել էս 2 ամսվա ընթացքում:

Մենք հասկացանք, որ մեր ստեղծածն ունի արժեք՝ «Իմնեմնիմին» սիրեցիք ու մեր ընկերները իրենց ջանքերով այն պահեցին եթերում ու չնայած մեզ դատարանով արգելված է վարել մեր փոդքասթը ուզում եմ ասել, որ «Իմնեմնիմին» ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ է լինել եթերում: Մենք շարունակելու ենք ակտիվ քաղաքական և հանրային գործունեությունը, լինելու ենք փողոցում, տաղավարում և հրապարակներում: Մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել անգամ բռնապետական մանր դրսևորումներով խուլիգանապետերն ու բանտերը: Հայ ժողովուրդը շատ շուտով թոթափելու է իր պատմության ամենախայտառակ էջերն ու վերականգնելու է իր արժանապատվությունը, կհանդիպենք Երևանի և մարզերի փողոցներում...

Հ.Գ. Ասում են Բագրատ Սրբազանին հանդիպողների վրա քրեական գործեր են հարուցում ու կալանավորում, դե ես ու Վազգենն էլ, որ արդեն բազմաթիվ քրեական գործեր ունենք և արդեն կալանավորվել էինք «հանգիստ խղճով» հանդիպեցինք Սրբազանին))):

Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը: Ամսի 26-ի հանրահավաքի մասին կխոսեմ ուղիղ եթերով, բայց մինչ այդ ասեմ, որ կիրակի օրը մենք կլինենք հրապարակում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է