Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:19 20-05-2024

Շիրակի մարզի փաստաբանները ևս կմիանան վաղվա գործադուլին

Արդեն հայտնել էինք, որ մայիս 21-ին ՀՀ փաստաբանները գործադուլ են իրականացնելու՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:Վաղվա գործադուլին կմիանան նաեւ Շիրակի մարզի փաստաբանները։

Փաստաբանների խոսքով՝ իշխանությունների կողմից հերթական արշավն է իրականացվում փաստաբանական համայնքի դեմ։

Նրանց խոսքով՝ այս փոփոխությամբ լուրջ խոչընդոտներ է առաջանալու անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու վերաբերյալ։

Փաստաբան Հայկ Հարությունյանն ասում է՝ իշխանությունները փաստաբաններին դարձրել են թիրախ և ֆինանսական բեռը ավելացնելով փորձում են խեղճացնել։ «Փաստաբանը էդ դեպքում երկու տարբերակ ունի. կամ պետք է ավելացնի ծառայության արժեքը, կամ պետք է որոշ չափով ստվերով աշխատի»:

Շիրակի մարզի փաստաբանների համար անհասկանալի և վիճահարույց է օրենքի նախագիծը, որը շտապ ուզում են շրջանառության մեջ դնել։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, ըստ որի ծանրացվում է փաստաբանների հարկային բեռը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս՝ ներկայիս 5-ի փոխարեն, այսինքն՝ կրկնապատկել, իսկ 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում