Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 20-05-2024

Իրանի նախագահի մահը դժբախտ պատահար չէր, դիվերսիա էր. հարցում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 19-ի երեկոյան Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Մամուլում և սոցցանցերում առաջ են քաշվում վարկածներ, թե տեղի ունեցածը, հնարավոր է՝ դժբախտ պատահար չէ։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «Իրանի նախագահը սպանվե՞լ է, թե՞ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր»։

Հարցվածներից մեկը տեղի ունեցածը դիվերսիա որակեց․ «Դա դժբախտ պատահար չէր։ Դիվերսիա էր կա՛մ Իսրայելի, կա՛մ Ադրբեջանի կողմից»։

«Ինձ թվում է՝ սարքած գործ է»,- կասկած հայտնեց մեկ այլ քաղաքացի։

«Երևի՝ սպանվել է»,- ասաց մի անցորդ։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ Եղան նաև դժբախտ պատահարի վարկածի կողմնակիցներ։

«Իմ կարծիքով՝ մառախուղ է եղել, ընկել է։ Դժբախտ պատահար էր»,- նշեց մի քաղաքացի։

Հիշեցնենք, որ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թռիչքուղում եղել է 3 ուղղաթիռ։ Երկու ուղղաթիռները, որոնցում եղել են որոշ նախարարներ և պաշտոնյաներ, ապահով հասել են իրենց նշանակետին։ Իսկ նախագահին տեղափոխող ուղղաթիռում եղել են նաև այաթոլլա ալ-Հաշիմը, Թավրիզի իմամը և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նշենք, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԳ, Պաշտպանության նախարարները, ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը ցավակցություն են հայտնել Իրանի իրենց գործընկերներին և իրանցի ժողովրդին։

Նշենք նաև, որ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։ Առաջիկա 50 օրվա ընթացքում Իրանում կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Ջոկարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը