Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:50 27-05-2025

Սպասում են դժբախտ պատահար լինի. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի առաջին փլուզման վրա աչք փակվեց, հաջորդեց երկրորդը

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մայիսի 24-ից փակ է ծանրաքարշ եւ կցորդիչով մեքենաների համար։ Միջպետական ճանապարհի 41-րդ կիլոմետրի փլուզմանը եւ այդ հատվածի հրատապ վերականգնման կարեւորությանը անդրադարձել էին։ Երկրորդ փլուզումը ավելի է վտանգավոր դարձրել տեղանքը, որի նպատակով էլ վերոնշյալ ավտոճանապարհով դադարեցվել է ծանրաքարշ և կցորդիչով մեքենաների երթեւեկությունը։ Տարածքը սահմանազատված է, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները սահմանել են հերթապահություն։

Նախորդ տարվա դեկտեմբերից մինչ այժմ ավտոճանապարհն այս հատվածում դարձել է միակողմանի երթևեկելի, հատկապես գիշերային ժամերին՝ խիստ վտանգավոր։ Ամիսներ շարունակ փլվածքի վերականգնման ուղղությամբ որեւէ աշխատանք չկատարվեց։

«Սպասում են դժբախտ պատահար լինի, նոր սարքեն»,- ասում են վարորդները։

Ի դեպ, ճանապարհը հիմնանորոգվել է վերջին տարիներին, ըստ նախագծի՝ վերականգնվել են նաեւ հենապատերը, որոնք ստացում է երկար կյանք չունեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով