Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:16 19-05-2024

Ընդդիմադիր պատգամավորների և արվեստագետների մուտքը Կիրանց արգելվել է․ Գառնիկ Դանիելյան

«Ոստիկանական մի քանի շղթա փակ է Կիրանց տանող ճանապարհը և չի թողնում, որ գնանք Կիրանց, ինչ-որ ապուշ պատճառաբանությամբ, ասում են, թե հատուկ միջոցառումներ են անում, բայց մուտքն արգելում են միայն պատգամավորներին և մայրաքաղաքից եկած արվեստագետներին, մնացած բոլորին թույլ են տալիս»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նշենք, որ խմաբկցության պատգամավորները վաղ առավոտից մեկնել են Տավուշի մարզ, որպեսզի հանդիպումներ ունենան Կիրանցի բնակիչների հետ։

Դանիելյանի խոսքով՝ ոստիկանները առավոտից ժամանակ են շահում և իրենց ոչ մի կերպ չեն ներկայացնում, թե ինչ պատճառով է իրենց մուտքը Կիրանց արգելվել․

«Ոստիկաններն ասացին՝ մի քիչ ժամանակ տրամադրեք մեզ, կթողենք, կմտնեք, բայց մի քանի ժամ մեզ խաբելուց հետո, տեսանք, որ հույս չկա ճանապարհը բացելու, անտառի ճանապարհներով գնում ենք գյուղ։

Հիմա ոստիկանները, բերետավորները ամենաբարձր օղակներից հրաման ստացած, խոչընդոտ հանդիսանալով, չեն թողնում մեզ գյուղ գնալ։ Բերետավորներ ու դիպուկահարներ են տեղակայված այստեղ, շատ օպերատիվ հսկում են մեր շարժը»։

Պատգամավորն ասաց, որ նախապես ոչ մի պաշտոնական հաղորդագրություն, թե Կիրանց տանող ճանապարհը փակ է լինելու, չի եղել, հաղորդագրությունը հրապարակվել է ժամեր անց։

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
17:31 Արհեստական ինտելեկտ չէ, իրական է. ինչպես է Տաթև Ասատրյանը թռչող դրոնից նկարահանվել