Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:02 18-05-2024

Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք, հակառակ դեպքում` Արծվաշենը հերթական Կարս, Վան կամ Արդահան է դառնալու:

Կամ 2024-25թթ քաղաքական ճանապարհով Արծվաշենը հետ կգա, կամ մոռացեք Արծվաշենի ֆիզիկական գոյության մասին:

Ցավոք, պաշտոնական Երևանն Արծվաշենի հարցում չունի ընդգծված քաղաքական օրակարգ: Այն ձևավորված չէ նաև հայազգի բնակչության մոտ: Այդ իսկ պատճառով, ստիպված ենք ապավինել պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգի անդրդվելիությանը: Ըստ այդմ, ողջամիտ կասկած կա, որ տեսանելի ապագայում «երկնքից մանանա կիջնի»»: