Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:46 17-05-2024

Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել

Օրեր առաջ լուր տարածվեց, որ Յոլյանի անվան արյունաբանական և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին ազատել են աշխատանքից Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու և երթի ժամանակ նրա հետ ողջագուրվելու համար։

Լուրը տարածել էր Սամվել Դանիելյանի օգնական Գևորգ Թամամյանը, որը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Oragir.News-ն այցելեց Յոլյան ԲԿ, զրուցելու դեռ իրենց պաշտոններին մնացած բժիշկների և տնօրենի ԺՊ-ի հետ, լսելու նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի հետ կապված։

Բացարձակ ոչ մի պատճառաբանություն չներկայացնելով, Յոլյանում բոլորը՝ և՛ բժիշկները, և՛ տնօրենի ԺՊ-ն հրաժարվեցին մեկնաբանություն տալուց։

Նշենք նաև, որ ԲԿ-ի աշխատակիցները թույլ չտվեցին Oragir.News-ին զրուցել նունիսկ բուժառուների հարազատների հետ։

Ենթադրելի է, որ ԲԿ-ի աշխատակիցները սարսափած են, վախենում են քննադատել Առողջապահության նախարարության որոշումը և պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները, իրենց կոլեգաներին՝ Սամվել Դանիելյանին և Գևորգ Թամամյանին, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել են։

Հավանաբար՝ Յոլյանի աշխատակիցների համար իրենց ռոճիկն ավելի կարևոր է, քան բուժառուները, որոնց բուժման կազմակերպումը Սամվել Դանիելյանի աշխատանքից ազատվելուց հետո բախվել է մի շարք հարցերի և անորոշությունների։

Ամենից շատ դիտված

20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան