copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:39 17-05-2024

Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի դեռ բոլոր ռիսկերը ապահովագրված չեն: Դեռ մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը հասավ Երեւան, նա Հանրապետության Հրապարակից հայտարարեց՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու. բայց դեռ ոչինչ չի արվել ու հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում եւս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իմպիչմենտի գործընթաց դեռ չի նախաձեռնվի: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են: Տեղեկացնենք, որ նախ՝ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով նիստ հրավիրելու համար պետք է 36 պատգամավորներ համապատասխան ձեւաթուղթը ստորագրեն, ներկայացնեն ԱԺ (ընդդիմությունն ունի այդքան ձայն. անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը Սրբազանի հետ զրույցում համաձայնել է միանալ նախաձեռնությանը), ապա 54 պատգամավորներ պետք է ներկայանան ԱԺ նիստին, քվորում ապահովեն, ինչը մեծ մասամբ կախված է խորհրդարանական մեծամասնությունից՝ ՔՊ-ից:
Ակնհայտ է, որ այդ հարցը քննարկելիս ՔՊ-ականներին ԱԺ բերելու համար հանրային լուրջ ճնշում է անհրաժեշտ, որպեսզի իշխանականները ստիպված լինեն խորհրդարան գալու եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու, ապա քվեարկելու:

Ստացվում է, որ իմպիչմենտի հարցը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ այն ընդունելու համար՝ 54:

Իսկ ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել. բանն այն է, որ եթե իմպիչմենտի նախաձեռնությունը այս փուլում տապալվի, ապա միայն վեց ամիս հետո կարող են կրկին այն օրակարգ մտցնել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի