copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 16-05-2024

Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգեւավճար են փոխանցել՝ 100 հազարական դրամ։ Խոսքն այն ոստիկանների մասին է, որոնք այս օրերին ջանասիրաբար զբաղված են Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու գործով եւ վայրագորեն ցրում են հակաիշխանական ցույցերը, բերման ենթարկում մարդկանց։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Ոստիկանության զորքերը պարգեւավճարներ չեն ստացել»։ Այլ պատասխան չէինք էլ ակնկալում, քանի որ դա չի եղել օրինական հրամանով, այլ հաշիվներին փոխանցել են գումար՝ շեշտելով, որ լավ ծառայության դիմաց է։

Ի դեպ, մեզ ասացին նաեւ, որ ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանի կինը` Հասմիկ Շահնազարյանը, մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած մեկ միլիոնանոց ընթրիքին: ՆԳ համակարգում ակտիվ խոսում են, որ ներքին զորքերի հրամանատարը բոլոր ֆրոնտներում անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ակնկալում է առաջիկայում գեներալի կոչում ստանալ եւ նշանակվի առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատար։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն