copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:56 15-05-2024

Լոռու մարզում մի քանի ժամ է՝ որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով նա անզգուշաբար ընկել է գետը․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս է եկել և չի վերադարձել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,տեղում պարզվել է, որ ընդմիջում անելու նպատակով Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, ով աշխատում է «Եդեմ» ռեստորանում, որպես տեխնիկական աշխատակցուհի, ընդմիջում գնալու նպատակով դուրս է եկել ռեստորանից։
Փրկարարները, ոստիկանները, պարեկներն, ռեստորանի ողջ անձնակազմն ու քաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և ռեստորանի հարևանությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են հատակը մաքրելու փայտը (պոլի փետ) և այլ պարագաներ։

Ըստ նախնական տեղեկությունների Երանուհի Գ․-ն մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել է գետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն