copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:08 14-05-2024

ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Մայիսի 14-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը ՄԱԿ-ի՝ Աֆրիկայի հարցերով տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿԱՏՀ/UNECA) գործադիր քարտուղար Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՄԱԿԱՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին:

«Կազմակերպության գործադիր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ: Դեսպան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների աշխուժացմանը և տարածաշրջանում ՀՀ ներգրավվածության ընդլայնմանը:

Կողմերը քննարկել են ներկա համագործակցությունը և դրա հեռանկարները, մատնանշել տարածաշրջանում կայուն զարգացման ուղղությամբ ջանքերը համադրելու անհրաժեշտությունը՝ ի աջակցություն մայրցամաքին՝ իրագործելու ՄԱԿ-ի 2030 և Աֆրիկայի 2063 զարգացման օրակարգերը: Ուրվագծվել են հետագա գործակցության ուղղությունները՝ հիմնված մասնավորապես ՄԱԿԱՏՀ-ի և հայաստանյան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ու Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) միջև ստորագրված հուշագրերի դրույթների վրա»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը