copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:30 14-05-2024

Անխնա ոտնահարվել է ազգային ամեն ինչ․ Փաշինյանի տապալումը մեր փրկությունն է

Ռուսական մեդիայի հանրահայտ գործիչ Սեմյոն Բաղդասարովն օրերս AlphaNews ռեսուրսի եթերում հայտարարել է, որ Փաշինյանը «ՔՊ»-ի փակ ժողովներից մեկում հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության մասին։

Ըստ այդմ, ՀՀ վարչապետ աշխատող անձնավորությունն իր խմբին ասել է, որ Օսմանյան կայսրությունում, իսկ ապա և Երիտթուրքերի իշխանության շրջանում հայերի նկատմամբ իրականացված կոտորածների որակումը որպես ցեղասպանություն, իրականում Իոսիֆ Ստալինի հրահանգով ասպարեզ նետված թեզ է՝ թշնամացնելու հայ ժողովրդին թուրքերի հետ։

«Փաշինյանն Էրդողանի հրահանգով հրաժարվում է հայոց սրբազան Արարատից, խզում է կապերը հայկական Սփյուռքի հետ, հրաժարվում է հայկական հողերից։ Ի՞նչ է սա, եթե ոչ թրքահաճո քաղաքականություն», ասել է Բաղդասարովը։

Փաշինյանը, նրա խոսքով, քանիցս հանդիպել է անգլիական հետախուզության՝ MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։

«Ռիչարդ Մուրն է ղեկավարում նրա հակահայ գործունեությունը։ Փաշինյանը իշխանության է եկել Թուրքիայի և Անգլիայի հետախուզական մարմինների քայքայիչ գործունեության արդյունքում։ Հայաստանում նրանց աշխատանքը համակարգում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ Երևանում ԱՄՆ դեսպանատան միջոցով։ Այն, ի դեպ, աշխարհում ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկն է, և, հասկանալի է, որ այնտեղ չեն զբաղվում միայն վիզաներ տալով։ ԱՄն-ն և Մեծ Բրիտանիան առհասարակ Հայաստանում զբաղվում են Ռուսաստանին և Իրանին Հարավային Կովկասից դուրս մղելու թիրախավորված գործունեությամբ, և Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնը ստանձնել է հենց այդ աշխատանքներին ամենահնարավոր եղանակներով նպաստելու պարտավորությամբ», ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը։

Մենք կարող ենք, իհարկե, վերապահումներ ունենալ ռուսամետ կամ այլ երկրի շահերով առաջնորդվող անձանց գնահատականների նկատմամբ, սակայն փաստեր են, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումները, Հայոց ցեղասպանության «վերաիմաստավորումը», այսպես կոչված «պատմական» կամ «իրական» Հայաստանների հակադրությունը․․․

Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության ընթացքում Հայաստանի ազգային-պետական շահերի ոչ թե պաշտպանությամբ, այլ հակառակը՝ ճնշմամբ է զբաղվում, և եթե հանրային դաշտում այդ «նահանջի», իսկ իրականում ուրացման քաղաքականությունը որևէ ձևով հիմնավորելու պահանջին ի պատասխան, փաշինյանական դրածոները՝ իրենց պետի գլխավորությամբ, առաջ են քաշում կա՛մ պատերազմի սկսման թեզը, կա՛մ, որ տվյալ հարցն ազգային օրակարգում չկա այլևս։

Փաշինյանի վեցամյա կառավարման ընթացքում անխնա ոտնահարվել է ազգային ամեն ինչ, ստորադասվել կարծեցյալ «խաղաղությանը», կեղծ օրակարգերով մոլորեցնելով ժողովրդին։ Մսխվել է այն ռեսուրսը, որը պետք էր զարգացնել ու ազգային օրակարգի սպասարկմանը ծառայեցնել, և հիմա աշխարհում մեզ ընկալում են, ընդամենը որպես պարտված ու թշնամուց խաղաղություն մուրացող մարդկանց խումբ։

Փաշինյանի տապալումը մեր ինքնության վերականգնման հնարավորությունն է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից