Օրակարգ. Սիրիայում Ասադի տապալումը Հայաստանի դեմ նոր հարձակումը կհետաձգի. Վովա Վարտանով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարտանովն է։

Հարցազրույցի շրջանակներում Վարտանովի հետ զրուցել ենք Սիրիայում ստեղծված իրավիճակի, դրա պատճառների ու հնարավոր հետևանքների, այդ իրավիճակից Հայաստանի քաղելիք դասերի, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման, Հայաստանի դեմ նոր պատերազմի հավանականության, վերջերս ներկայացված բանակի կերպափոխման հայեցակարգի, դրանում տեղ գտած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մտադրության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վարտանովը կարծում է, որ Սիրիայում Ասադի տապալումը Հայաստանի դեմ նոր հարձակումը որոշ ժամանակով կհետաձգի։ «Հիմա էլ մի շանս ստացանք. այս ձմռանը կամ գարնան սկզբին շատ հնարավոր է, որ հարձակում լիներ, Սիրիայի պատճառով կարծում եմ այն կհետաձգվի»,- ասաց նա՝ չկիսելով այն տեսակետը, որ Ադրբեջանն այս փուլում կարող է օգտվել իրավիճակից և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը ուժային ճանապարհով բացել։

ՈՄԱ ՌՀԿ-ի նախագահի խոսքով՝ Սիրիայում թուրքերը հերթական անգամ ռուսներին խաբեցին, գցեցին ու ծեծեցին, իսկ Ռուսաստանն էլ Հայաստանի նման սիրում է անընդհատ նույն սխալն անել՝ հույս ունենալով, որ այն ուրիշ արդյունք կունենա։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում