copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:07 08-05-2024

Մենք ոչ մեկի ճանապարհը չենք փակում, չմիանալու համար չենք հայհոյում․ Դավիթ Ամալյանը միացել է քայլերթին

Սա քաղաքականություն չէ, սա սիրո ծառայություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված քայլերթին միացած երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։

«Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք, այս դեպքում սերն է հաղթելու, ոչ թե ատելությունը։

Մենք ոչ մեկի ճանապարհը չենք փակում, ոչ մեկին չմիանալու համար չենք հայհոյում, ուղղակի ասում ենք՝ հիշեք, որ սիրելը ավելի մեծ արժեք է, քան մնացածը։ Եթե ի վիճակի եք սիրելու, միացեք, Աստված բոլորի հետ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը

Նշենք նաև, որ շարժմանը միացել են քաղաքական, հասարակական, մշակույթային մի շարք գործիչներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի