Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:14 07-05-2024

Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանը Իջևանի շրջանի Ազատամուտ գյուղից էր։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով։