Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:14 03-05-2024

Տավուշի մարզկենտոնը Իջևանից տեղափոխեք Կիրանց․ Գեղամ Նազարյան

Լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ Տավուշի մարզկենտրոնը Իջևանից տեղափոխել Կիրանց։ Այս մասին այսօր մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Որպեսզի կիրանցին իրեն անվտանգ զգա, ես լավ առաջարկ ունեմ՝ կառավարությունը թող որոշում ընդունի՝ Տավուշի մարզկենտոնը Կիրանց տեղափոխելու մասին, դա կօգնի, որ եւ Կիրանցը զարգանա, իսկ կիրանցեցին իրեն անվտանգ զգա, որ ապրում է մի տեղում, որտեղ աշխատում է ՀՀ կառվարության մի մասը»,-ասաց պատգամավորը:

Ձեզ գուցե հետաքրքրի