Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:45 30-04-2024

Ռուսները հեռանում են Հայաստանից. բնակարանների գները նվազել են 20-30%-ով

«Վերջին մեկ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրվող բնակարանների գները նվազել են 20-30%-ով, առանձին դեպքերում մինչև 40%»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Makeres consulting անշարժ գույքի ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ գնջեցումը հիմնականում պայմանավորված է օտարերկրյա, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիների այլ երկրներ տեղափոխությամբ:

«Վարձով բնակարանների պահանջարկը մեծ է, սակայն տեղի բնակչության շրջանում, որոնց վճարունակությունը բարձր չէ։ Այդ իսկ պատճառով էլ շատ սեփականատերեր գնիջեցում կատարեցին, որպեսզի իրենց բնակարանները երկար ժամանակ չմնան ազատ: Սեփականատերերի մի մասը, որոնք կատարում են հարկային պարտավորությունը, 10%-ի չափով բարձր գին են սահմանում»։

Գործակալն անդրադառնալով բնակարանների վաճառքի գներին, ասաց, որ դրանք մնացել են անփոփոխ, գնիջեցում չկա և այս տարվա ընթացքում չի սպասվում․

«Դրանց պատճառներից մեկն առաջնային շուկայում սպասվող գնաճն է, որը պայմանավորված է շինթույլտվության պետական տուրքերի բարձրացմամբ, հողային ռեսուրսների քանակի նվազմամբ, ինչպես նաև 2025թ.-ի հունվարի մեկից Երևան քաղաքում եկամտային հարկի հետ վերադարձի մասին օրենքի չգործելու պատճառով»,- եզրափակեց Խաչատրյանը:

Նշենք, որ ուկրաինա-ռուսական պատերազմի հետևանքով ՀՀ եկած ռուսների մի մասը վերջին շրջանում հեռացել է Հայաստանից ոչ միայն բնակարանների վարձակալության բարձր գների, այլև ՀՀ-ում ՌԴ ուժային կառույցների կողմից մի քանի ռուս ներգաղթյալների իրավունքների խախտման աղմկահարույց դեպքերի պատճառով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին