copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:45 27-04-2024

Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու

Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների որոշումը առաջացրել է հանրության լայն շրջանակների դժգոհությունը։ Չնայած այս ամենին, օրվա իշխանություններ չեն հրաժարվում այս որոշումից՝ պնդելով, թե, իբր գյուղերի հանձնումը բխում է նախևառաջ Հայաստանի Հանրապետության շահերից։

Այսօր առավոտից կրկին բազմաթիվ քաղաքացիներ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին բողոքի ակցիա են անցկացնում, որն ուղեկցվում է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմամբ։ Ոստիկաններն այսօր հրել ու գետնին էին գցել Oragir.News-ի լրագրող Անի Ներկարարյանին, ով ոտքի շրջանում վնասվածք էր ստացել, վնասել էին «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ձեռքը, բռնի ուժով բերման ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին։

Զուգահեռաբար ռուսական քաղաքական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հերթական պայմանավորվածությունն է ձեռք բերվել, որի համաձայն Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա հատվածում այս գիշեր սահմանային փոփոխություններ են կատարվելու և Ադրբեջանին հերթական տարածքներն են հանձնվելու։ Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանին տարածքների հանձնումը գիշերվա ժամերին է կատարվելու, որպեսզի բնակչության կողմից դիմադրություն չցուցաբերվի։

Ենթադրելի է, որ ոստիկանների կողմից այսօր խաղաղ ցուցարարների, լրագրողների և հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ ցուցաբերվող աննախադեպ բռնությունները պայմանավորված են հենց այս հանգամանքով։ Նման կերպ օրվա իշխանությունները, որոնց հրահանգով էլ ոստիկանները բռնություն են կիրառում, նպատակ ունեն հանրության ուշադրությունը շեղել Տավուշի շուրջ ծավալվող զարգացումներից՝ հերթական տարածքներն անխոչընդոտ հանձնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը