Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:53 16-04-2024

Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտը, որը Երևանում է գտնվում Հայաստանի և Դանիայի քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների մասնակցությամբ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-դանիական բարեկամական կապերի զարգացումը՝ առաջարկելով դիտարկել մշակույթի և երիտասարդության ոլորտներում համագործակցային կապերի ամրապնդումը:

Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտը տեղեկացրել է՝ Դանիայի մշակութային ինստիտուտն ինքնակառավարվող հաստատություն է և զբաղվում է տարբեր երկրներում մշակութային կապերի հաստատմամբ: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ դիտարկելով մշակութային և մի շարք այլ փառատոների անցկացման հնարավորությունը:

Ներկայացնելով մշակույթի ոլորտի պետական քաղաքականությունն ու ընթացող բարեփոխումները՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ տարեսկզբից գործում է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը մշակույթի ոլորտի հանրահռչակման, նաև թանգարանների միասնական կառավարման և ոլորտում բազմաթիվ այլ աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված կառույց է:

Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել երկու երկրների թանգարանների միջև համագործակցության ամրապնդման, մասնագետների փոխանակման և վերապատրաստումների ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս՝ կարևորով հայ-դանիական կապերի զարգացումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան