copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:05 12-04-2024

Հիմա էլ Վանոյի գրվածքներից են կառչել, որպեսզի լեգիտիմացնեն իրենց հանցագործ քաղաքականությունը

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատմական և իրական Հայաստանների մասին Նիկոլ Փաշինյանի ցնդաբանություններին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սպառիչ անդրադարձել է։ Գրառումը կտեղադրեմ մեկնաբանություններում։
Իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ անկախանալուց ի վեր Հայաստանի և ոչ մի ղեկավար երբևէ կասկածի տակ չի դրել Կարսի 1921 թ․-ի պայմանագիրն ու դրա սահմանած status quo-ն։ Երբևէ պաշտոնական մակարդակում որևէ մեկը տարածքային հավակնություններ չի ներկայացրել հարևան երկրներին։

Ղարաբաղյան հարամարտության վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են ծայրահեղ զգուշավոր։ Պաշտոնական հռետորաբանության մեջ բացառվել են պատմական արդարություն, պատմական հայրենիք և նմանատիպ եզրույթները։

Չափազանց պրագմատիկ ու սոցիալական խնդիրների մեջ թաղված հայ ժողովուրդն էլ երբևէ լրջորեն չի մտահոգվել կորսված մեր հայրենիքի ճակատագրով։ Այն, ինչ որ եղել է, դժվար կլինի քաղաքականություն անվանել, ապաքաղաքական կենացներն ու զգացմունքային մտորումները չի կարելի որպես գործողություն դիտարկել։ Մեծ հաշվով այս երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը Ցեղասպանության զոհերի շառավիղներն են, դա էլ չհիշե՞ն, մոռանա՞ն իրենց պապերին ու տատերին։ Ինքնությունն ու հիշողությունը չի կարելի շփոթել քաղաքական կուրսի հետ։

Ինչպես Լևոն Զուրաբյանն է նկատում, հենց Փաշինյանն է առաջին անգամ վարչապետի կարգավիճակով նույնացրել Հայաստանն ու Արցախը, նա է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին խոսել Սևրի պայմանագրի արդիականության մասին։ Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանն են Աղդամն իրենց հայրենիքը համարել՝ թեթևամտորեն փորձելով հեգնել Սերժ Սարգսյանին, որը դեռևս տարիներ առաջ հայտարարել էր հակառակի մասին։

Հիմա այս անլուրջ և անպատասխանատու մարդիկ ումից ի՞նչ են պահանջում։ Ընդամենը մարդկանց նախապատրաստում են նորանոր զիջումների՝ բթացնելով նրանց բանականությունը։ Նախագահ Տեր-Պետրոսյանի մտքերը ձևախեղելուց հետո, հիմա էլ Վանոյի գրվածքներից են կառչել, որպեսզի լեգիտիմացնեն իրենց հանցագործ և կոլաբորացիոնիստական քաղաքականությունը»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին