copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:05 11-04-2024

Ինչ մեյմունություն ըսես՝ կենեն, որ մարդկանց կյանքը բարդացնեն. քաղաքացիները՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին

Կառավարության նոր որոշումով՝ մարտի 1-ից մի շարք դեղեր գնելիս պետք է էլեկտրոնային դեղատոմս ներկայացնել։ Սահմանափակումը վերաբերում է հակաբակտերային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերին, տարբեր շիճուկներին և պատվաստանյութերին։ Առայժմ 470 անուն դեղ է միայն այդ եղանակով վաճառվելու, իսկ 2025-ի հունվարի 1-ից այս ցանկում կներառվի ևս 2566-ը։ Չնայած առողջապահության նախարարության պնդմանը, թե թղթային դեղատոմսից անցումը էլեկտրոնային դեղատոմսի կնպաստի բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը, բայց փաստն այն է, որ այն քաղաքացիների համար մի շարք անհարմարություններ են ստեղծել։

Oragir.News-ի լրագրողը շրջել է Գյումրիի դեղատներում, զրուցել դեղատան աշխատակիցների ու քաղաքացիների հետ։

Արձանագրեցինք, որ Գյումրիում գործող ոչ բոլոր դեղատներն են էլեկտրոնային դեղատոմսերով տրամադրում դեղերը։



Մի քանի դեղատների աշխատակիցների հետ զրույցներից պարզ է դառնում, որ ոչ միայն դեղատները, այլ նաև նույնիսկ հիվանդանոցները, մասնավոր կլինիկաները պատրաստ չէին փոփոխությանը, և ըստ նրանց՝ ցանկացած նոր համակարգ ընդունելուց առաջ պետք է անցկացնել փորձարկման և հարմարեցման փուլը, բայց ինչպես միշտ հերթական անգամ շտապողականություն է դրսևորվել։

«Դրական կողմեր կան, բայց բացասականն էլ է շատ։Դրականն այն է, որ ոնց որ հիվանդի անկետան, իր հիվանդությունների պատմությունը միշտ ձեռքի տակ է, որ անկյունում էլ լինի։ Այսինքն`մեկ կոդով, ամեն ինչ հասանելի է դառնում, որը բժշկին կօգնի արագ կազմակերպել առողջության հետ կապված հարցերը։ Բայց հարցը այն է, որ հիվանդը կոդով գալիս է դեղատուն, ես մուտքագրում եմ կոդը, դեղը տալիս, այ էստեղ է, որ հիվանդը խնդրի առաջ է կանգնում, որովհետև թղթային տարբերակի ժամանակ դեղերի կողքը գրվում է, թե որ դեղը քանի անգամ պիտի օրվա մեջ օգտագործի։ Մարդիկ պարկով վերցնում են դեղը և ստիպված նորից պիտի գան դեղատուն և փաստորեն դեղատունը դառնում է երկրորդ անգամ դեղատոմս գրելու տեղ։ Էդ տեսակետից վատ է, մարդկանց համար ավելորդ անհարմարություններ են ստեղծում, բայց մի կողմից էլ լավ է, որ մարդիկ այլևս ինքնաբուժությամբ չեն զբաղվի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի դեղատներից մեկի աշխատակից Սամվել Գևորգյանը։



«Ալֆա ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում այս փոփոխությունը դրական են գնահատում, նշում են, որ մեկ տարուց ավելի իրենք միացած են «Արմեդ» համակարգին։

Մեկ այլ դեղատան աշխատակից էլ ասում է` քանի որ մարդիկ երբեմն բարեկամի կամ հարեւանի խորհրդով դեղեր են գնում եւ ընդունում՝ չգիտակցելով, որ դրանց ընդունումն իրենց առողջության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ, համակարգի ներդրումով ինքնաբուժմամբ զբաղվողների թիվը կնվազի։



Դեղատնից օգտվող քաղաքացիներից մեկը Ալվարդ Գասպարյանն էլ ասում է, որ դեղ առնելը դարձրել են կինո. «Ըսպես բան չկա, ինչ մեյմունություն ըսես կենեն, որ մարդկանց կյանքը բարդացնեն։ Վահանաձև գեղձի համար դեղ կառնիմ, հմի պտի բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնիմ։ Էլ բան ու գործ չկա, պարապ են մնացել»:

Մեկ այլ բուժառու էլ ասում է. «Էս իշխանությունները հիվանդին լավ դեղ հասցնող են, մնացել է ըսեն վրեքդ հող լցեք ու մեռեք»:

Նշենք, որ արդեն հաջորդ տարվանից էլեկտրոնային դեղատոմսով է վաճառվելու գրանցված դեղերի ավելի քան 70 տոկոսը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի