copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:30 11-04-2024

Իսրայելը Գազայի հատվածի հյուսիսում նոր անցակետ է կառուցում հումանիտար բեռների համար

Իսրայելը Գազայի հատվածի հյուսիսում նոր անցակետ է կառուցում հումանիտար բեռների համար։ Այս մասին հայտնել է Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։ Այս մասին փոխանցում է Azatutyun.am-ը։

«Չնայած «Համաս»-ը շարունակում է 133 պատանդների պահել և Գազայի բնակիչներին որպես վահան օգտագործել, Իսրայելը շարունակում է դյուրացնել հումանիտար օգնության մուտքը Գազա և նոր ուղիներ գտնել», - ասել է նա՝ նշելով, որ այդ մասում բեռնատարների մուտքը դժվարանցանելի էր, և նոր անցակետը հնարավորություն կտա, որ արտասահմանից ավելի շատ բեռնատարներ մուտք գործեն Գազայի հատված։

Այս որոշումը հաջորդում է Իսրայելի հասցեին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի քննադատությանը։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին