Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:06 10-04-2024

Իրանի հետ մեր հարաբերություններին չենք հակադրի արևմուտքի հետ մեր հարաբերությունները. Փաշինյան

Իրանի հետ հարաբերություններում առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր հարեւանի հետ մեր հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ: Ընդ որում, Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրել, չենք հակադրում ու չենք հակադրի Իրանի հետ մեր հարաբերություններին ու Իրանի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում եւ չենք հակադրի Արևմուտքի հետ հարաբերություններին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս բանաձևը վերաբերում է տարածաշրջանային հարաբերությունների Հայաստանի ռազմավարական ընկալումներին՝ ընդհանրապես:

«Մենք քաղաքական այս գիծն ենք որդեգրել, ինչը բավականին բարդ, բայց լուծելի խնդիր է: Պարզապես պետք է արտաքին քաղաքականությունը կառուցել ինքնիշխանության տրամաբանության վրա եւ որոշ նրբություններ գուցե ավելի նկատելի լինեն»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի