copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:40 09-04-2024

Մի հատ կրակեցին ու լռեցին, խուճապ չկա․ Տեղ համայնքի ավագանու անդամ

«Տեղ խոշորացված համայնքում, այդ թվում՝ Արավուս և Խոզնավար գյուղերում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան թշնամու կողմից նշված գյուղերի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցներին։

«Մի հատ կրակոց է եղել, մի հատ կրակեցին ու լռեցին։ Մինչև մի շաբաթ առաջ ընդհանրապես կրակոցներ չկային, բայց արդեն 1շաբաթ է՝ այս վիճակն է, բնակիչների համար սովորական երևույթ է դարձել։ Իրավիճակը նորմալ է, առօրյա կյանքով ապրում են մարդիկ, խուճապ ընդհանրապես չկա, գյուղից դուրս եկողներ չկան»,- մեզ հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ թշնամին երեկ երեկոյան կրակ է բացել Սյունիքի մարզի Արավուս և Խոզնավար գյուղերի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նշենք, նաև, որ թշնամին վերջին օրերին պարբերաբար կրակ է բացում Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի