Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:26 08-04-2024

Կիմ Չեն Ընը ցավակցել է Պուտինին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Օրենբուրգի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«Ապրիլի 8-ին Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ընկեր Կիմ Չեն Ընը կառավարության, ԿԺԴՀ-ի ժողովրդի և իր անունից խորը կարեկցանք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ու ժողովրդին, որը տուժել է Օրենբուրգի մարզում ջրհեղեղից լուրջ նյութական վնասի պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԿԺԴՀ ղեկավարն իր ուղերձում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին մաղթել է «բնական աղետի հետևանքների շուտափույթ վերացում», իսկ տուժած շրջանների բնակիչներին՝ բարօրություն։

Կիմ Չեն Ընը նշել է, որ ԿԺԴՀ-ի ժողովուրդը «միշտ միասին կլինի ռուս ժողովրդի հետ»։

Ամենից շատ դիտված