copy image url
Ներքին 55 րոպե առաջ - 21:42 21-08-2026

Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս է հայտնաբերվել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարտիրոս գյուղի 63-ամյա բնակիչն իր առանձնատանը թմրամիջոց է պահում։

Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 63-ամյա տղամարդը հայտնել է, որ առանձնատանը պահում է իր աճեցրած կանեփ տեսակի բույսից պատրաստած թմրամիջոց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 63-ամյա տղամարդու առանձնատան տարբեր հատվածներում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 164,61 գրամ քաշով, իսկ հողամասում՝ կանեփի 46 բույս։

Կատարվում է նախաքննություն։