copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:02 09-06-2021

Կիմ Չեն Ընը նկատելիորեն նիհարել է. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նկատելիորեն նիհարել է հասարակության մեջ իր վերջին հայտնվելուց հետո, հայտնում է NK News-ը: Կիմ Չեն Ընը մոտ մեկ ամիս հանրության առջև չէր հայտնվել, և այդ պահից ի վեր նրա նոր լուսանկարներից, պարբերականի տեղեկություններով, երևում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը զգալիորեն նիհարել է:

«Եթե (քաշի անսպասելի կորուստը) պայմանավորված է առողջական վիճակով, նրա իրավահաջորդի տեղի համար պայքարը արդեն կարող է տեղի ունենալ կուլիսներում, և այդ անկայունությունը կարող է խնդիր դառնալ արտաքին աշխարհի համար»,- կարծում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքագիտության դոցենտ Վիպին Նարանգը:

Մյուս կողմից, Նարանգի կարծիքով, Կիմ Չեն Ընի նիհարելը կարող է քայլ լինել ժողովրդի շրջանում սեփական ժողովրդականությունը բարձրացնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում