copy image url
Արտաքին 44 րոպե առաջ - 21:08 21-08-2026

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ապրում են իրենց պատմության լավագույն շրջանը․ ՌԴ-ում ՉԺՀ դեսպան

Մոսկվայի և Պեկինի միջև համապարփակ գործընկերության հարաբերություններն այսօր ապրում են իրենց պատմության լավագույն շրջանը։ Այս մասին ՌԴ-ում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուեյը հայտարարել է Ցզյան Ցզեմինի ծննդյան 100-ամյակին նվիրված կլոր սեղանի ընթացքում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Այսօր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմավարական ղեկավարման ներքո Նոր դարաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերություններն ապրում են իրենց պատմության լավագույն շրջանը»,- ընդգծել է նա։

Դեսպանի խոսքով՝ ռուս-չինական ընթացիկ կապերը բնութագրվում են քաղաքական փոխադարձ վստահության մշտական խորացմամբ, իսկ երկկողմ համագործակցությունն «առանձնանում է վառ ձեռքբերումներով, միջազգային փոխգործակցությունը դառնում է ավելի սերտ ու ամուր, ինչը վառ օրինակ է ստեղծում մեծ տերությունների միջև նոր տիպի հարաբերությունների կառուցման համար»։