copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:37 06-04-2024

Ֆինանսական խարդախությունները թափ են հավաքում. նորանոր մեխանիզմներ են գործարկվում. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում ֆինանսական խարդախությունների զոհ՝ կորցնելով հսկայական գումարներ: Ավելին, խարդախները ժամանակ առ ժամանակ նորանոր տարբերակներ են «մոգոնում» և մարդկանց գցում իրենց ծուղակը: «Փաստ» թերթի տեղեկություններով, բացի արդեն «հանրահայտ» դարձած մեխանիզմից, երբ ինչ-որ բան գնելու և գումար փոխանցելու անվան տակ իբր «Հայփոստի», իսկ իրականում «Հայփոստի» հետ որևէ կապ չունեցող էջով կորզում են բանկային տվյալներ ու հափշտակում գումարներ, վերջին շրջանում նոր մեխանիզմներ են ի հայտ եկել:

Առաջիկայում մենք կանդրադառնանք դրանցից մի քանիսին՝ մեր քաղաքացիներին հերթական անգամ տեղեկացնելու զեղծարարության մասին և հնարավորինս նրանց հետ պահելու նման ծուղակներից:

Օրինակ՝ օրերս ոստիկանությունը տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով օրական մինչև 20 000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Արդյունքում լրացնելով անձնական տվյալները՝ մարդիկ դառնում են խաբեության զոհ և ունենում ֆինանսական կորուստներ։ Մեր տեղեկություններով, վերջին օրերին նույնաբովանդակ նամակներ են ստացվում նաև «դրսի» հեռախոսահամարներից, օրինակ՝ +880 կոդով (Բանգլադեշ):

Հաջորդ մեխանիզմը, որ խարդախները կիրառում են վերջին շրջանում, վերաբերում է իբր վարկի չեղարկմանը: Զեղծարարները կապ են հաստատում քաղաքացու հետ, ընդ որում՝ տվյալ անձի բանկի հեռախոսահամարին շատ նման հեռախոսահամարից, ներկայանում որպես բանկի աշխատակից և հայտնում, որ քաղաքացու անունով ձևակերպվել են վարկեր, որոնց չեղարկման նպատակով պետք է անցնել հղմամբ: Այնուհետև զեղծարարներն ուղղորդում են նշված հղման միջոցով մուտք գործել տվյալ անձին սպասարկող բանկի օնլայն համակարգ և ինքնուրույն չեղարկել վարկերը։ Բնականաբար, այդպիսով մարդիկ զեղծարարներին հասանելի են դարձնում իրենց մուտքային տվյալները, ինչից հետո խարդախները յուրացնում են նրանց գումարները: Ավելին, կարող են նաև օնլայն վարկեր ձևակերպվել:

Մեր տեղեկություններով, բավական տարածված են նաև իբր «ներդրումների» անվան տակ կատարվող հափշտակությունները, որի մեխանիզմներին կանդրադառնանք առաջիկայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը