Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 05-04-2024

Գործարարը գոհ է, պաշտոնյան չի տրտնջում. հնդիկները լուծել են էժան աշխատուժի խնդիրը

Օրեր առաջ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրին, տեղեկացրեց, որ Հնդկաստանի քաղաքացիներն ապաստան ստանալու խնդրանք անցած տարի չեն ներկայացրել։ Իսկ նախորդ տարիներին եղել է մեկ-երկու նման դեպք։

Ենթադրելի է, որ հնդիկները ՀՀ են գալիս աշխատելու նպատակով, քանի որ ՀՀ-ում գործ շատ կա, և ավելի բարձր են վարձատրում քան իրենց հայրենիքում: Oragir.News-ը փորձեց պարզել, թե ամեն քայլափոխի հանդիպող հնդիկներն ի՞նչ են աշխատում և որտե՞ղ:

«List.am» կայքում տարածվել են տասնյակ հայտարարություններ հնդիկ բանվորական աշխատանքների մասին: Արդեն կան ընկերություններ որոնք վաճառում են հնդիկ ներգաղթյալների աշխատուժը: Օրինակ՝ առաջարկում են տների, պատուհանների մաքրում, մաքրման ցանկացած աշխատանք, բեռնափոխադրում, բեռնավորման աշխատանքներ, բերքահավաք, ջերմոցային աշխատանքներ և այլն։ Օրական աշխատավարձը տատանվում է 4000-7000 դրամի սահմաններում։

Հնդիկների առատությունը նկատելի է նաև սուպերմարկետներում, որտեղ նրանք նույնպես կատարում են բանվորական աշխատանքեր:

Oragir.News-ը փորձեց հետաքրքրվել Yerevan City սուպերմարկետների ցանցից, թե ինչքա՞ն են են վճարում ՀՀ քաղաքացիներին բանվորական աշխատանքի համար, և արդյո՞ք ՀՀ քաղաքացիները համաձայնում են 4000 կամ 5000 դրամի դիմաց անել նման ծանր աշխատանք: Սակայն մեր պարզ հարցերը մնացին անպատասխան։
Նշենք, որ ՀՀ-ում մանր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները նախորդ տարիներին պարբերաբար դժգոհում էին աշխատուժի բացակայությունից: Նունիսկ ՔՊ-ական որոշ պաշտոնյաներ էին տրտնջում մի շարք մասնագետների և բանվորական աշխատանք կատարողների սակավության մասին: Սակայն նախորդ տարի արձանագրված հնդիկ խոպանչիների մեծ հոսքը, կարծես՝ լուծել է էժան աշխատուժի պակասուրդի խնդիրը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան