copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 23:21 04-04-2024

Ժողովուրդն է կրում Փաշինյանի դիվանագիտական ձախողումների հետևանքները

Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ մեկնեց Բրյուսել՝ մասնակցելու վաղը կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին։

Նշենք, որ ապրիլի 3-ին տեղի ունեցած Իլհամ Ալիև-Էնթոնի Բլինքեն հեռախոսազրույցում Ադրբեջանի ղեկավարը հայտնել էր իր անհանգստությունները, մասնավորապես արևմտյան ծրագրերով հայկական զինված ուժերի արդիականացման մասին։ Ալիևը դա համարում է «հայկական ռևանշիզմի» սնուցում։

Ադրբեջանի ղեկավարի անհանգստությունները միանգամայն հասկանալի են, քանի որ նա վերջին 4 տարում ստացել է այնքան ու այնպիսի բաներ, որոնց իր ամենահանդուգն երազանքներում անգամ չէր կարող հասնել և իրապես վախենում է, որ իր համար մի վատ, իսկ հայ ժողովրդի համար՝ մի լավ օր այդ ամենը պետք է վերադառնա իսկական տերերիս։

Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը դատապարտել է նաև Թուրքիան։ Այդ երկրի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն, «եռակողմ հանդիպումը հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար»։

Ի դեպ, մեկնաբանելով անցկացվելիք հանդիպումը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես բացասական կարծիք է հայտնել՝ մի վերապահմամբ։ Նա գտնում է, որ միտվող հակառուսականության փոխարեն Հայաստանի վարչապետը պետք է հասնի նրան, որ գլոբալ խաղացողները՝ Եվրոպական Միությունը և Ամերիկան, միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու Հայաստանի խաթարված տարածքային ամբողջականությունը։

Բրյուսելյան հանդիպումը, որն անոնսավորվել էր շաբաթներ առաջ, Հայաստանի իշխող շրջանակների կարծիքով, ունակ է արմատապես փոխելու Հայաստանի անվտանգային վիճակը։ Սա ամենալավատեսական կանխատեսումն է, որը, բնականաբար, արվել է համառորեն դեպի Արևմուտք թեքման կողմնակիցներից։ Սակայն անգամ հայաստանյան իշխող վերնախավում երկակի է արևմտյան թեքումը․ այն բոլորովին չերաշխավորելով և չստեղծելով հավելյալ անվտանգային բարձիկներ, միևնույն ժամանակ կարող է էապես խաթարել Հայաստանի՝ առանց այդ էլ խախուտ ռազմաքաղաքական դրությունը։ Սա արձանագրում են իշխանական թևում գտնվող՝ անվտանգային ուղղվածության պաշտոնյաները։

Ուրեմն ինչու՞ է, Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, ձգտել հաջողել այդ հանդիպումը։ Ըստ ամենայնի, անցյալում նման փորձերից ելնելով, սակայն այդ փորձերը որևէ հայանպաստ ելք չեն ապահովել Հայաստանի համար։ Նշենք ՌԴ նախագահ Պուտինի՝ 44-օրյա պատերազմից հետո տված հարցազրույցներից մեկում արտահայտած միտքը, որ պատերազմի օրերին առաջարկել էր Փաշինյանին դադարեցնել պատերազմը։ Այդ օրերին թշնամին գրավել էր Արցախի՝ միայն հարավային թևից մի հատված։ Պուտինի խոսքով, Փաշինյանը չէր ընդունել առաջարկը՝ հայտարարելով, որ հայկական ուժերը կշարունակեն կռվելը։Դրանից հետո, գուցե նաև այդ մերժման արդյունքում, հակառակորդի ուժերը սրընթաց մխրճվեցին Պաշտպանության բանակի թիկունք՝ հասնելով Շուշի։ Այդ ողբերգական իրադարձությունները հետագայում մեկնաբանվեցին, որպես Փաշինյանի կողմից արևմտյան ուժերին, մասնավորապես Թրամփին «հավատալու» հետևանք։ Հիշենք, որ պատերազմի օրերին ԱՄն այն ժամանակվա նախագահը հայտարարել էր, որ կարող է «24 ժամում դադարեցնել ռազմական գործողությունները»։

Այսպիսով, Փաշինյանը որոշակի «փորձ» ունի՝ կրիտիկական, վճռորոշ պահերին դիմելու արևմտյան թևին՝ նրանց երաշխիքները ստանալու հարցով։ Փաստն այն է, որ Հայաստանի ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանը, գիտակցաբար, թե ոչ՝ բայց բոլորովին հաշվի չի առնում «գետնի վրա» ծավալվող զարգացումները, և իր սիրողական դիվանագիտության վնասարարության հետևանքները կրում է ամբողջ հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին