Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:49 03-03-2025

ՀՀ իշխանությունների բացթողումների ու ձախողումների հետևանքով են գերի ընկել. Արտակ Բեգլարյան

Մենք տեսնում ենք, որ Բաքվում դատվում է միջազգային իրավունքը, բայց առաջին հերթին դատվում ենք մենք։ Դատվում է հայ ժողովուրդը և հայ ժողովրդի ազատություններն ու իրավունքները, հայ ժողովրդի արժանապատվությունը և ամբողջ Արցախի Հանրապետությունը։ Մեր բացթողումների ու ձախողումների հետևանքով է, որ նրանք այնտեղ են, բայց մենք բոլորս կրկին պետք է հիշենք, որ առաջին հերթին սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատասխանատվությունն է, որ պետք է ազատենք ու պաշտպանենք մեր գերիներին, այսօր Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արտակ Բեգլարյանը։

«Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացթողումն ու ձախողումն է, որ նրանք այնտեղ են։ Նոր դրանից հետո մենք միջազգային հանրությունից, Կարմիր խաչից և այլ միջազգային կազմակերպություններից ունենք պահանջներ, ակնկալիքներ։ Ուղղակի տեսնում ենք, որ վիճակը գնալով ծանրանում է, այդ պատճառով բոլոր հնարավոր հարթակներում մեր ձայնն ենք բարձրացնում։ Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների առջև, ՄԱԿ-ի գրասենյակի առջև, այսօր Կարմիր խաչի առջև, և ինչու ենք այստեղ։ Մենք ակնկալում ենք, որ Կարմիր խաչը իր բոլոր մեխանիզմները կիրառի, որպեսզի օր առաջ մեր գերիների և հատկապես հացադուլում գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջության զննում իրականացնի, մշտական ուշադրության ներքո պահի նրա առողջությունը, նաև հնարավորինս օգնեն, աջակցեն, համոզեն, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը, քանի որ արդեն 14 օր է, որ նա հյուծվում է և անցնում է անդառնալիության սահմանը»,- իր խոսքում նշել է Բեգլարյանը։

Մանրամասնեը՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ