Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:23 04-04-2024

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժառուի հարազատները դժգոհում են բուժառուի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից. shamshyan.com

Շուրջ 1 ամիս Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ 63-ամյա Կոլյա Ադամյանի հարազատները դժգոհում են բժշկական կենտրոնում բուժառուի նկտամամբ ցուցաբերած վերաբերմունքից։

Մարտի 3-ին Բերդ քաղաքից Երևանի վերոնշյալ բժշկական կենտրոն է տեղափոխվել է Կ․ Ադամյանը, ում շտապ վիրահատել են և տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։

Այնտեղ նա պետք է 25 օր մնար և տեղափոխեին հիվանդասենյակ։ Ըստ հարազատների, այդ ընթաքում պետք է օրական 2 անգամ կապ հաստատեին իրենց հետ, ներկայացնեին հիվանդի վիճակը, սակայն այդ 2 անգամի փոխարեն եղել է 1 անգամ, այն էլ՝ շատ կծկտուր։

Երեկ՝ ապրիլի 3-ին, բուժառուի կինը՝ Վալյա Ծատուրյանը ասաց․

«Մարտի 3-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում իմ ամուսինը, ով պետպատվերի շրջանակում վիրահատվել է, սակայն այնտեղ նրան խնամելու փոխարեն մի բան էլ վնաս են հասցրել։ Ապրիլի 2-ին մեզ զանգահարեցին և ասեցին, որ պետք է մեր հիվանդին այնտեղից հանենք, քանի որ նա այլև իրենց հիվանդը չէ, մենք էլ ասեցինք, որ եթե հնարավոր է իրենց հիվանդասենյակներ տանեն, բայց նրանք հրաժարվեցին, ասելով, որ իրենք այդ սարքավորումները չունեն, որը իհարկե պատրվակ էր»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին