copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:32 04-04-2024

ԵԿՄ-ն պետությունից 234 մլն դրամի դրամաշնորհ կստանա

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 234,6 մլն դրամ ուղղել ՊՆ-ի կողմից իրականացվող «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. « 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում:

Հաշվի առնելով, որ ԵԿՄ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2024թ-ի գործունեության իրականացումը ողջ ծավալով:

2020թ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին ԵԿՄ-ին վերը նշված նպատակների համար հատկացվել է դրամաշնորհ, իսկ 2021, 2022 և 2023 թվականներին ՀՀ կառավարության որոշումներով տարեկան հատկացվել է 234,638.0 հազար դրամ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ