copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:55 07-08-2025

234 մլն դրամ՝ «Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի» համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը «Աութսորս» ՍՊ ընկերության հետ, որը 2 տարի առաջ կազմակերպել էր Ազգային երիտասարդական առաջին համաժողովը։ Armeps էլեկտրոնային գնումների համակարգում առկա փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովի համար հատկացվել է 234 մլն դրամ` գրեթե 610 հազար ԱՄՆ դոլար։ Միջոցառման բացման և փակման հանդիսավոր արարողության համար հատկացվել է 65,5 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության ապահովման համար՝ 18 մլն դրամ, 800 մասնակցի տեղափոխման համար տրանսպորտային ծառայությունների համար հատկացվել է 7,1 մլն դրամ։ «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկատվական կետերի ծառայությունների համար հատկացվել է 2 մլն դրամ, տպագրական աշխատանքների, այդ թվում` պատվերով նյութերի պատրաստման համար հատկացվել է 17 մլն դրամ։ Դահլիճների և այլ տարածքների վարձակալության համար հատկացվել է 11,750 մլն դրամ, որից 8 մլն դրամը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքի համար է հատկացվել, 2 միլիոն 250 հազար դրամը՝ Անգլիական այգու տարածքի։ Հեռարձակման և ուղիղ հեռարձակման ապահովման ծառայություններն արժեցել են 9,7 մլն դրամ։ Եթե հանրությունը զարմանում էր Ջենիֆեր Լոպեսի սննդի համար նախատեսված 37 հազար դոլարի կապակցությամբ, ապա նշենք, որ 3-օրյա միջոցառման սննդի համար Կառավարությունը հատկացրել է 34,7 մլն դրամ։ Դահլիճի և բեմի կահավորման ծառայություններն արժեցել են 14,2 մլն դրամ։ Օրինակ` նշված միջոցառման ընթացքում հովացման համակարգի համար հատկացվել է 7 մլն դրամ։ Հավելենք, որ մասնակցության հայտը հրապարակվել էր 2025 թվականի ապրիլին։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարել էր 2025 թվականի օգոստոսի 5-ից 7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ