copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:50 01-04-2024

Ես մեղք գործած կլինեի, եթե նկարիչ չդառնայի. գյումրեցի նկարչուհի

Գյումրեցի նկարչուհի Ժակլին Սարգսյանը դեռ փոքր տարիքից էր գույների հետ ներդաշնակ։ Խոստովանում է, որ եթե նկարիչ չդառնար, վիրաբույժ էր դառնալու։



«Դեռ փոքրուց ծնողներս իմ մեջ սերմանել են սերը դեպի արվեստը։ Ես մեղք գործած կլինեի, եթե նկարիչ չդառնայի։ Եթե նկարիչ չլինեի, վիրաբույժ կլինեի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ժակլին Սարգսյանը։

45-ամյա նկարչուհին ասում է՝ չկա այդպիսի գույն, որը չի օգտագործում իր կտավների մեջ, արդյունքում ծնվում են գունեղ ու խոսուն կտավները։



«Արվեստագետի համար, ինձ թվում է, ամենակարևորը ազնվությունն է։ Կտավները, որ ստեղծվում են, պետք է լինեն պահի տակ եղած մտքերից։ Ես կա՛մ նկարում եմ, կա՛մ չեմ նկարում։
Նկարելիս երբեք չեմ մտածում, որ պիտի էս թեմայով նկարեմ, ես էդ պահին եթե զգացի, ուզում եմ նկարել, ուրեմն կնկարեմ։ Ընթացքում է ծնվում կտավը, ասելիքը։ Ինչպես որ ես իմ կյանքում ոչինչ չեմ պլանավորում, այդպես էլ իմ կտավներում է»,-շարունակում է գյումրեցի արվեստագետը։



Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի ցուցասրահում արդեն մի քանի օր է՝ ներկայացված են Ժակլին Սարգսյանի վրձնած կտավները, դեռ մեկ ամիս գյումրեցիներն ու Գյումրի այցելած մարդիկ հնարավորություն ունեն ծանոթանալու գյումրեցի նկարչուհու արվեստին։



«Ես շարք սկսեցի «Շուշիից Գյումրի» խորագրով... Իմ կտավներում Շուշիի տատիկ-պապիկներն են, շուշեցիների կենցաղը։ Պատերազմից հետո ամեն ինչ կուտակվել էր իմ մեջ, և ես չէի կարող այդ թեմային չանդրադառնալ։ Պիտի նկարեի, որ այդ էմոցիաները դուրս գար իմ մեջից։ Եթե նայեք այդ նկարները կտեսնեք, թե ինչքան տխուր դեմքեր են, ինձ թվում է՝ զգացողությունները, ապրումները կարողացել եմ փոխանցել»,-ընդգծում է նկարիչը։



Ժակլին Սարգսյանի 33 կտավները, որոնք ցուցադրվում էին Շուշիի Կերպարվեստի թանգարանում 2019 թվականին, մնացին այնտեղ։ Այժմյան ցուցահանդեսում 9 աշխատանք՝ «Շուշի-Գյումրի» խորագրից են, իսկ 15 ստեղծագործություններ ներկայացնում են Գյումրին։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը