Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:24 22-10-2023

Պետք է պահենք Արցախի մշակույթը, որի բաղադրիչներից մեկն էլ բարբառն է. գյումրեցի նկարիչ

«Վերջին օրերին ես արցախցիներին եմ գտել, արցախցիներն էլ ինձ են գտել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը։

Գեղագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ արցախցի արվեստագետները ոչինչ իրենց հետ չեն բերել, բայց այդ մարդիկ ուզում են ստեղծագործել։

«Մարդն ուզում է նկարել, բայց ներկեր չունի... Այդպիսի վիճակում ես էլ եմ եղել 88-ի երկրաշարժից հետո։ Նկարիչ արցախցի եմ գտել, որին պետք է օգնեմ, խոստացել եմ նաև կենտրոնում նրա ցուցահանդեսը կազմակերպել։ Մենք պիտի օգնենք մեր արցախցի հայրենակիցներին, թեկուզ ինչ-որ տեղ նաև մեր հոգու ներքին հանգստության համար։ Ես հայտարարություն էլ եմ տեղադրել, որ Արցախից բռնի տեղահանված երեխաները արվեստի որ ճյուղում կուզենան պարապել, թող գան մեր կենտրոն, մենք անվճար երեխաների հետ կպարապենք։ Մեր երկրի համար այնպիսի վիճակ է հիմա, որ պիտի պահենք մեր մշակույթը, Արցախի մշակույթը, որի բաղադրիչներից մեկն էլ բարբառն է»,-ասում է Սուսաննա Մկրտչյանը։

Գեղագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ երկրում ստեղծված անորոշ իրավիճակը ծանր ազդեցություն է թողնում ստեղծագործ մարդկանց ներաշխարհի վրա, ասում է՝ հենց այս պահերին է, որ պիտի արվեստագետը անդադար ստեղծագործի։

«Ստեղծագործող մարդը զգայուն հոգի ունի, և ցանկացած իրավիճակ արվեստագետը անցկացնում է իր հոգու մաղով, և ամեն ինչը ազդում է ստեղծագործության վրա։ Սխալ է մտածել, որ եթե երկրի վիճակը վատ է, բոլորս պիտի սևով նկարենք, չնայած իմ գույներն էլ են մի քիչ խամրել»,- պատմում է Սուսաննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի