copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:32 30-03-2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևանում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 30-ի և ապրիլի 4-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան