copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 30-03-2024

Նմանատիպ ակցիաներ էլի ենք ունեցել․ Ագրարայինում մամուլի արձագանքի պատճառը չեն հասկանում

Մամուլն այսօր գրել էր, որ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, աստվածահաճո «կարևոր» նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը․ աշխատակիցներին առաջարկել են մինչև ապրիլի 1-ը համալսարանի կողմից արտադրված գինիները ձեռք բերել հատուկ գներով:

Oragir.News-ը կապ հաստատեց համալսարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նման ակցիաներ բազմիցս են եղել և չի հասկանում մամուլի առանձնակի ոգևորության պատճառը․

«Այդ ակցիան առաջին անգամ չի տեղի ունենում, մենք արդեն մի քանի անգամ արել ենք դա։ Մեր գինիները արդեն 2020 թվականից շուկայում են։ Արտադրման տարվանից մենք և՛ Զատիկի, և՛ Նոր Տարվա տոներին ընդառաջ նմանատիպ ակցիաներ ենք անում մեր աշխատակիցների համար,որպեսզի իրենք կարողանան օգտվել մեր արտադրանքից»,- ասաց աշխատակազմի ղեկավարը։

Նա իր խոսքում նշեց, որ նման փաթեթներում միայն իրենց արտադրանքն է լինում, սակայն տարբեր անգամներ լինում են նաև տարբեր գործընկերների առաջարկներ՝ ուղղված Ագրարային համալսարանի աշխատակիցներին։

Oragir.News-ի ճշտող հարցին, թե արդյոք 4 գինիների ցանկից 2-ը պատկանո՞ւմ են ոչ թե Ագրարային համալսարանի արտադրանքին, այլ ICARE հիմնադրամի գինիներին՝ համալսարանի մամուլի խոսնակ Սոս Ավետիսյանը պատասխանեց․

«Դրանք մեր՝ Ագրարային համալսարանի ակցիզով, մեր հաշվեկշռին նստած գինիներն են, որոնք արտադրվում են մեր գինեգործարանի կողմից՝ Ոսկեհատ գյուղում գտնվող։ Մեր մասնագետների, մեր դասախոսների, մեր ուսանողներիների ուժերով ստեղծած գինիներն են։ Ոչ մի արտառոց բան չկա, ամեն տարի լինում են»,-եզրափակեց Սոս Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը